ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գլուխներդ բարձրացրեք, տեսեք ի՛նչ է կատարվում աշխարհում

Գլուխներդ բարձրացրեք, տեսեք ի՛նչ է կատարվում աշխարհում
03.02.2024 | 11:04

Հայ հրապարակախոսական պրոպագանդայի մշակները օվսաննա են ճչում այն պետությունների հասցեին , որոնք հայտարարում են, թե թույլ չեն տա Հայաստանի սահմանների որևէ փոփոխություն:

Ախր, ահմանների փոփոխությունը նշանակում է ոչ միայն

նեղացնել , այլ նաև ընդարձակել այդ սահմանները:

Ինչպես դա եղավ Բաթումիից հետո, ինչպես դա եղավ Ալեքանդրապոլից հետո:

Ինչպես կլինի նաև երրորդ անգամ:

ՈՒ դուք ի՞նչ վերաբերմունք եք դրսևորելու այդ նույն երկրների

հանդեպ, որոնք հաստատապես մերժելու են Հայատանի սահմանների փոփոխությունը, այս անգամ ահմանների ընդլայնումը...

Այնպես որ, ճիշտ կանեք թողնեք այդ կաղապարված

մտածողությունը:

Մտածողություն, որ հաճախ ձևավորվում է ձեր ստացած վճարի չափով:

Գլուխներդ բարձրացրեք, տեսեք ի՛նչ է կատարվում աշխարհում:

Փորձեք ժամանակի շունչն էլ չէ,արդեն… հևքը զգալ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2761

Մեկնաբանություններ